Բաժիններ՝

Վրաստանում հրապարակվել է բանտային կտտանքների գործի դատավճիռը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ կայացրել է Գլդանի թիվ 8 բանտում կտտանքների գործով դատավճիռը: Բոլոր 16 ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել:

Տվյալ գործով անցնողները ստացել են նվազագույնը 6 ամսվա և առավելագույնը 6 տարվա ու 9 ամսվա ազատազրկում: Նրանցից շատերը տուգանվել են: Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կտտանքների գործով անցնող ևս մեկը քրեական պատասխանատվությունից խուսափել է Վրաստանի գլխավոր դատախազի միջնորդությամբ:

Խոսքը գնում է Վլադիմիր Բեդուկաձեի մասին, ով հանդիսանում է տեսագրությունների հեղինակը, որոնցում պատկերված են բանտարկյալներին կտտանքների ենթարկելու և ծաղրական վերաբերմունք ցուցաբերելու կադրերը: Նրան ազատել են պատասխանատվությունից հետաքննության հետ հատուկ համագործակցության համար:

Գլդանի բանտի շուրջ սկանդալը Վրաստանում բռնկվել է 2012 թվականի սեպտեմբերին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին: Մի շարք փորձագետների կարծիքով՝ հենց այդ կադրերը կանխորոշեցին ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցության պարտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս