Բաժիններ՝

Ստամբուլի բժիշկներին մեղադրել են ցուցարարներին ապօրինի օգնություն ցուցաբերելու մեջ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարարությունը հետաքննություն է սկսել ստամբուլաբնակ կամավոր-բժիշկների նկատմամբ՝ կապված «չարտոնյալ» գործունեություն ծավալելու հետ:

Խոսքը գնում է բժիշկների կողմից Ստամբուլի «Գեզի» այգում ժամանակավոր բուժկետ հիմնելու մասին, որում բուժօգնություն է ցուցաբերվել ոստիկանների գործողություններից տուժած մարդկանց:

Կառավարությունը քաղաքային Բժշկական պալատից պարզաբանում է պահանջել, թե ինչ հիմնավորմամբ է բացվել այդ բուժկետը և ինչու է դա արվել առանց նախարարության թույլտվության: Չինովնիկները նաև պահանջել են հայտնել այնտեղ աշխատած բժիշկների անուններն ու պաշտոնները:

Բացի այդ, նախարարությունը պահանջել է ամբողջական հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին. հիվանդների անուններն ու քանակը, նրանց վիրավորվելու բնույթը, ինչպես նաև բոլոր գրառումները, որոնք կամավոր-բժիշկներն արել են ցուցարարներին բուժօգնություն ցուցաբերելիս:

Ստամբուլի Բժշկական պալատը նախարարության պահանջները որակել է անհեթեթություն և վճռական բողոք է հայտնել չինովնիկների հետաքննության դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս