Եվրախորհրդարանի ընդունած հակաթուրքական որոշումն անիմաստ է. Էգեմեն Բաղըշ

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին:

Եվրախորհրդարանն այդ բանաձևն ընդունել է Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաներին ֆոնին և ընդգծել է, որ Թուրքիան ոտնահարում է ցուցարարների իրավունքները:
Դրա հետ կապված՝ Բաղըշը հայտարարել է. «Թուրքիայի շահերի դեմ ուղղված Եվրախորհրդարանի որոշումը չունի որևէ իմաստ: Թուրքիան ժողովրդավարական երկիր է, և նա դարձել է օրինակելի՝ ԵՄ-ի երկրների համար»:

Բաղըշից առաջ էլ Եվրախորհրդարանի հակադարձել էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930