Իրանի նախագահական ընտրություններում առաջատարն առայժմ ռեֆորմիստական թևի ներկայացուցիչն է
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ, Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար և «Վեցյակի» հետ բանակցություններում նախկին «միջուկային» բանագնաց Հասան Ռոուհանին վերջին տվյալների համաձայն շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը երեկվա նախագահական ընտրություններում:
Այս մասին հայտնել է Իրանի ՆԳՆ-ը: Վերջին տվյալներով՝ հաշվարկվել է 5.211.245 քվեաթերթիկ, որոնցից 2.720.144-ը՝ Ռոուհանիի օգտին: Իրանի ՆԳՆ-ն ընդգծել է, որ այս տվյալները հիմնականում ստացվել են մայրաքաղաքից: Եթե Ռոուհանին հավաքի քվեների ավելի քան 50 տոկոսը, ապա նա նախագահ կդառնա առաջին փուլի արդյունքներով:
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընտրությանը մասնակցելու ցուցանիշը կազմել է ավելի քան 60 տոկոս: