Իրանը ժամանակավորապես փակել է Իրաքի և Թուրքիայի հետ իր սահմանները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ժամանակավորապես փակել է իր երկու հարևանների հետ սահմանները: Խոսքը գնում է Իրաքի ու Թուրքիայի սահմանների մասին:

Դրանք փակվել են՝ ելնելով երկրում անցկացվող նախագահական ընտրությունների ժամանակ անվտանգության նկատառումներից: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը:

Վերջինիս խոսքերով՝ սահմանների փակումն իրականացվել է Իրաքին ու Թուրքիային սահմանակից երկրի երեք նահանգներում, որոնց ղեկավարները համապատասխան հարցով դիմել են Իրանի ՆԳՆ-ի Անվտանգության խորհրդին, որն էլ բավարարել է նահանգապետերի դիմումները: Աբդոլահիանը հավելել է, որ այդ նահանգներում իրականացվում են անվտանգության հավելյալ միջոցներ և վերահսկողություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ չէր բացառվում, որ նախագահական ընտրությունների օրն Իրանը կարող է ամբողջովին փակել իր սահմանները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930