Տիգրան Սարգսյանը քավության նոխա՞զ. Արամ Մանուկյանի մոտ վարչապետին պաշտպանելու ցանկություն է առաջացել

Ազգային Ժողովի այս քառօրյայում ՀԱԿ խմբակցությունը վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ ստեղծված օֆշորային սկանդալը լուծելու համար առաջարկել էր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ ընդդիմության ու իշխանության հավասար հիմունքներով, հարցը ուսումնասիրելու համար: Հանձնաժողով ստեղծելը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի խոսքով՝ կլիներ «մաքրվելու» միջոց: «Թող հանձնաժողով ստեղծվեր, ապացուցեին, որ չի եղել նման բան: Վերջերս մի տեսակ վարչապետին քավության նոխազ են ուզում դարձնել, նույնիսկ զգացում է առաջացել մոտս՝ պաշտպանել վարչապետին. հո ինքը չի՞ այս ամենի մեղավորը: Սա կատարվում է մեկ մարդու թելադրանքով, ցանկությամբ»: Անդրադառնալով խորհրադարանում քննարկվող ՎՊ տարեկան հաշվետվությանը, Արամ Մանուկյանը նշեց, որ գլխավոր մեղավորը համակարգն է, որովհետև այն ոլորտները, որտեղ խախտումներ են բացահայտվել՝ «անել այլ կերպ, քան արել են» հնարավոր չէր: «Բոլոր որորտներում պետք է կեղծել, եթե չկեղծես… Եթե գաջ բերում ես, մարգարին ես ձևակերպում, բանան բերում ես, դամաշնիկ ես ձևակերպում… Գնացեք խանութ, հարցրեք՝ թղթերը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ: Այս համակարգը ստեղծած է այնպես, որ այս մարդկանց հետ ինչպես ուզեն՝ վարվեն: Ու այդ համակարգը գալիս է բուրգի կամքով: Սա քաղաքական հնարք է՝ այդ մարդկանց ձեռքի տակ պահել, հետո պատժել: Եթե ընդունենք, որ բոլորս հանցագործ ենք, ղեկավարը երկուսին կպատժի, ժերտվա կտա, իսկ մնացածի համար, սա զսպման մեղանիզմ կլինի»: ՎՊ հաշվետվության շուրջ իշխող մեծամասնության քննադատությունները Արամ Մանուկյանի համոզմամբ, շոու են՝ երեք արարով:

Տեսանյութեր

Լրահոս