Հիմա պետական փողերն «ավելի նուրբ ձևով են քաշում» սեփական գրպանները

Վերահսկիչ Պալատի 2012թ. տարեկան հաշվետվության արդյունքների համաձայն քաղաքաշինության ոլորտում կան ոչ միան լուրջ խախտումներ, այլև այս ոլորտը, ըստ փաստաթղթի, համարվում է կոռուպցիայի համար լրջագույն ռիսկեր պարունակող: ԱԺ-ում, հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այս առնչությամբ դիտարկում արեց. «Այնպիսի մեղադրանքներ ու խախտումներ են քաղաքաշինության ոլորտի առնչությամբ, որ թվում էր` ՎՊ-ն նախարարությունը փակելու առաջարկով է մտնելու խորհրդարան: Բայց մյուս կողմից էլ պարզվեց, որ որ ՎՊ-ն այս նախարարությունում ուսումնասիրություն, հետազոտություն չի անցկացրել, նախարարությունում չեք եղել»:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ ասաց, թե իսկապես նախարարությունում ստուգում չեն իրականացրել: «Երբ մենք գրել ենք քաղաքաշինության ոլորտ, նկատի ունենք ոլորտը, ոչ թե նախարարությունը: Այս պահին, քաղաքաշինության ոլորտում կուտակված խնդիրներ կան: չեմ կարող ասել` երբ կկարողանանք բոլոր խնդիրները շտկել, որովհետև 90-ականն թվականներից. ինչ ասես չկա այդ ոլորտում, և հիմա այդ բոլորը պետք է կանոնակագենք, ու հասկանանք… Լավ, խոսենք ատկատներից, շինարարության ոլորտում ատկատ կա… Բայց ստուգումներով շատ ավելի քիչ ենք տեսնում հիմա: Ավելի նուրբ ձևով են հիմա գումարները քաշում պետական բյուջեից, հասկանում եք»: Իշխան Զաքարյանը նկատեց, որ քաղաքաշինության բնագավառում տարիներով կուտակված խնդիրներ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս