Ադրբեջանական կողմը հերքել է Բաքվի ու Երևանի միջև կանոնավոր ավիաչվերթների բացվելու հնարավորությունը
Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում հերքել են այն ենթադրությունները, որոնք առնչվում են Բաքվի ու Երևանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերականգնմանը:
Այդպիսի հերքմամբ հանդես է եկել «Ազալ» ազգային ավիաընկերության մամլո ծառայության ղեկավար Մագերամ Սաֆարլին. «Ներկայումս անհնար է նմանատիպ կանոնավոր ավիահաղորդակցության բացումը»:
Այս ողջ ենթադրությունների համար հիմք է ծառայել այն, որ որոշակի տվյալներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 23-ին Բաքվից ժամանել են Երևան, ինչից հետո նրանց տեղափոխած ինքնաթիռը վերադարձել է Բաքու: