Բաժիններ՝

Գերմանաբնակ մուսուլմաններն առաջին անգամ հավասարեցվել են քրիստոնյաների ու հրեաների հետ

Գերմանական Die Welt թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայում մուսուլմաններն առաջին անգամ ստացել են հասարակական-իրավական կորպորացիայի կարգավիճակ, որով և նրանք հավասարեցվեցին քրիստոնեական դավանանքերին և հուդայականությանը:

Համապատասխան կարգավիճակը հատկացվել է Հեսենում բնակվող ահմադիների մուսուլմանական համայնքին: Նոր դիրքն ահմադիներին հնարավորություն կտա պետությունից ստանալ հարկային արտոնություններ, ինչպես նաև կդյուրացնի նոր մզկիթների ու գերեզմանոցների նախագծերի համաձայնեցման ընթացակարգը:

Բացի այդ, Ռիդշտադտ քաղաքում ահմադիների իսլամական աստվածաբանության ինստիտուտն այժմ ճանաչվել է որպես պետական ակադեմիա: Ահմադիների համար այս ամենից ամենաառաջնահերթը համարվում է գերեզմանոցի համար համապատասխան տարածք ստանալը:

Գերմանաբնակ մուսուլմանական տարբեր համայնքներ վաղուց դիմել են գերմանական իշխանություններին՝ խնդրելով իրենց ճանաչել որպես հասարակական-իրավական կորպորացիա, սակայն մերժում են ստացել: Ահմադիներն առաջին են, որ արժանացան դրան: Նրանց քանակը Գերմանիայում բավական փոքր է՝ մոտ 35.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս