Բաժիններ՝

Դաշնակցական պատգամավորները հանդիպել են ոստիկանապետի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը այսօր առավոտյան հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման նպատակը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ընթացքին ծանոթանալն էր:

 Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ նախաքննությունը շարունակվում է ամբողջ թափով, ամեն ինչ արվում է հանցագործության լիարժեք, ամբողջական բացահայտման համար: Նա նաև երաշխավորել է, որ նախաքննությանը նպաստող ցանկացած տեղեկության գաղտնիությունը, վկայություն տվողների անվտանգությունը կապահովվի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս