Անժելա Սարգսյանի նոր հոլովակն ու դրա գլխավոր ինտրիգը (տեսանյութ)
Սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանը նորից էկրանին է հայտնվել։ Սակայն ոչ թե ֆիլմում կամ սերիալում, այլ բուքմեյքերական ընկերության գովազդային հոլովակում։ Լրատվական մի շարք կայքեր արդեն հասցրել են այս մասին տեղեկացնել՝ որակով այն որպես Ա. Սարգսյանի սեքսուալ հոլովակ։ Սակայն դատելով սոցիալական ցանցերում շրջանառվող մեկնաբանություններից՝ դիտողները այն ամենևին էլ սեքսուալ չեն համարում։ Առավել ևս, որ Անժելա Սարգսյանը այնտեղ նորմալ հագուստով է։ Դիտողներից ոմանց առավել ինտրիգային է թվացել ոչ թե դերասանուհին, այլ առաջին պլանում նրա դիմաց նստած երիտասարդը։ Նա մեջքով է նստած և ձեռքով ինչ-որ շարժումներ է անում։ Ինչպես պարզվում է հոլովակի վերջում՝ երիտասարդը պարզապես խառնում է խաղաքարտերը։ Միգուցե հոլոլովակի հեղինակները, ինչպես ասում են, հենց դրա վրա էլ «խաղադրույք» են արել՝ հիմնվելով ռուսական հայտնի ասացվածքի վրա՝ «Каждый все понимает по мере своей испоченности»։
Հանուն արդարության նշենք, որ հոլովակի հեղինակներն ու գովազդվող ընկերության սեփականատերերը իրոք ճիշտ որոշում են կայացրել։ Գովազդի գլխավոր նպատակներից մեկն այն առավելագույն թվով մարդկանց հասցնելն է։ Իսկ Անժելա Սարգսյանի մասնակցությամբ հոլովակն, անկասկած, դիտումների ռեկորդային քանակություն է ապահովելու։