Բաժիններ՝

Բահրեյնում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 44 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի թագավորությունում ձերբակալվել է 44 մարդ, որոնց կասկածում են ահաբեկչական գործողությունների մեջ:

Այս մասին հայտնել է Բահրեյնի ՆԳՆ-ը: Ձերբակալվածների թվում կան նաև «Փետրվարի 14» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներ: Այդ կազմակերպության անունը խորհրդանշում է 2011 թվականին կղզում բողոքի ակցիաների սկսվելու օրը և հիմնականում միավորում է շիաներին:

Նրանք համոզված են, որ հանդիսանում են սուննի միապետական ընտանիքի հալածանքների զոհը և «Արաբական գարնան» ֆոնին երկրում սկսել էին անցկացնել բողոքի ակցիաներ: Բահրեյնի ՆԳՆ-ի տվյալներով՝ կազմակերպության անդամները մասնակից են երկրում ահաբեկչական գործունեությանը:

Այս տարվա փետրվարին Բահրեյնում բախումներ էին գրանցվել իշխանությունների հակառակորդների ու ոստիկանների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս