Թուրքիայի իշխանությունները ճնշում են ԶԼՄ-ներին. «Լրագրողներ առանց սահմանների»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առնվազն երեք լրագրող է վիրավորվել երեկ Ստամբուլում ոստիկանության կողմից «Թաքսիմ» հրապարակում հավաքվածներին ցրելու ժամանակ:

Այս մասին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը. «Մենք գնալով ավելի ենք անհանգստանում այն վտանգավոր մթնոլորտի կապակցությամբ, որում լրագրողները լուսաբանում են Թուրքիայի բողոքները»:

Հայտարարության մեջ նշված է նաև, որ «Թաքսիմ» հրապարակում ոստիկաններն արցունքաբեր գազով թունավորել են 7 թուրք և օտարազգի լրագրողների, հարվածել են նրանց գլխներին կամ էլ պատճառել են այլ վնասվածքներ: RWB-ն ընդգծել է, որ ոստիկանությունը տեսել է, որ իր առջևում լրագրողներ են, սակայն դա չի կանգնեցրել նրան:

RWB-ն ուշադրություն է հրավիրել նրան, որ «Գեզի» այգուց ուղիղ հեռարձակում կազմակերպած չորս հեռուստաալիքի ենթարկվել են լուրջ տուգանքների՝ «երեխաների ու երիտասարդության զարգացմանը ֆիզիկական, բարոյական ու մտավոր վնաս պատճառելու» համար, ինչը նպատակ է հետապնդում ահաբեկել լրագրողներին:

RWB-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հարգել խոսքի ազատությունը և ապահովել փողոցային ակցիաները լուսաբանող լրագրողների անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս