Ադրբեջանը մտադիր է օգտագործել Ուկրաինայի նավթագազային տրանսպորտային համակարգերը

Comments.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին և Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը քննարկել են համագործակցության հնարավորությունները:

Աշխատանքային հանդիպման ժամանակ նախարարները քննարկել են Եվրա-ասիական նավթատրանսպորտային միջանցքի նախագծի իրագործման հարցը, ինչը մասնավորապես առնչվում է Ուկրաինայի նավթավերամշակման գործարաններին ադրբեջանական նավթ մատակարարելուն և Ուկրաինայի նավթատրանսպորտային համակարգի օագտագործմամբ դրա տարանցմանը երրորդ երկրներ:

Բացի այդ, նախարարները քննարկել են ադրբեջանական հեղուկացված գազն Ուկրաինա փոխադրելու հարցը, ինչը մասնավորապես առնչվում է Ուկրաինայում համապատասխան (LNG) տերմինալի կառուցմանը, AGRI (Azerbaijan-Georgia-Romania Interconnector) նախագծին Ուկրաինայի մասնակցությանը, ինչպես նաև Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օգտագործմամբ ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելուն:

Տեսանյութեր

Լրահոս