Թբիլիսիում ահաբեկչություն է կանխվել
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ն ահաբեկչական ակտ է կանխել Թբիլիսիում: Այս մասին նշված է նրա տարածած հայտարարությունում:
Դրանում ասվում է, որ այսօր առավոտյան իրավապահ տարբեր գերատեսչությունների ձեռնարկած համատեղ գործողությունների արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել են օտարազգիներ Միքայիլ Կադիևը և Ռիզվան Օմարովը:
Նրանց բնակության վայրի խուզարկման ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր և դրանք գործի գցելու սարքեր, ինչպես նաև հրաձգային զենք և ինքնության կեղծ վկայականներ:
Հետաքննությունն արդեն իսկ պարզել է, որ Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվող Կադիևը Վրաստանում թաքնվում էր 2011 թվականից՝ չնայած որ ժամանակ առ ժամանակ լքել է Վրաստանի սահմանները: