Թուրքիայի դեմ ԵՄ-ի յուրաքանչյուր որոշում անհիմն է. Էրդողան

Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին՝ կապված Թուրքիայի անդամակցության հետ.

«Թուրքիայի դեմ ԵՄ-ի յուրաքանչյուր որոշում անհիմն է: Թուրքիան չի ճանաչում երկրի դեմ ԵՄ-ի ընդունելիք որոշումը: Դրա փոխարեն ԵՄ-ը պետք է սկսի դիտարկել Հունաստանի դեպքերը:

Ո՞ւր են ԵՄ-ի չինովնիկները երբ այնտեղ բախվում են ոստիկաններն ու ցուցարարները: Թուրքիան ԵՄ-ի անդամ չէ և դրա հետ կապված՝ ԵՄ-ն իրավունք չունի միջամտել երկրի գործերին»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Էրդողանին կոչ են արել երկխոսել ընդդիմության հետ և ոչ թե հակամարտության մեջ մտնել նրա հետ:

Տեսանյութեր

Լրահոս