Անհրաժեշտ է բուհերում բացել Հայոց լեզվի ֆակուլտետ. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատգամավոր Այդին Միրզազադեն կարծում է, որ անհրաժեշտ է Ադրբեջանում բացել Հայոց լեզվի ֆակուլտետ.
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է, պատերազմը դեռ ավարտված չէ: Պատերազմը չի ընթանում միայն ճակատային գծում, ընթանում է նաև գաղափարական պատերազմ:
Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի մասին, ինչը տարածվում է ոչ այնքան այլ լեզուներով, որքան որ հենց հայերենով: Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է ադրբեջանական բուհերում բացել Հայոց լեզվի ֆակուլտետ»: