Բաժիններ՝

Հանրային ունեցվածքի վատնում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Մրցակցային մշակույթներում մի հետաքրքիր երևույթ կա. երեխաները դպրոցում չեն թողնում արտագրել, իրենք է չեն արտագրում, քանի որ գիտակցում են, որ թեպետ նույն նստարանին են նստած, բայց աշխատանքի շուկայում մրցակիցներ են:

Իսկ ո՞րն է մեր մշակույթը: Եթե տեսնում ես ինչ-որ ճարպիկ օգտվում է ինչ-որ բարիքից, բարձրաձայնում ես, թե՞ ոչ: Որն է մեր մշակույթի արդարության չափանիշները: Եթե մեկը պետության բարիքներին ձեռք է մեկնում, ու դու բարձրաձայնում ես, արդյո՞ք «նրա հացին վայիս ես» լինում, «ճարպի՞կ էիր, դու անեիր», թե՞ գիտակցում ենք, որ նման վայրենի սոցիալ դարվինիզմն իրականում անարժանիներին է առաջ տանում, քանի որ արդարության չափանիշները անորոշ են, չկան:

Պետությունն ունի տարածքներ, կառավարությունը աջուձախ անհատույց սրան-նրան այդ տարածքները շնորհում է, լուռ նայե՞նք, թե՞, այնուամենայնից հարցնենք, թե ի՞նչ չափանիշով է որոշվում, սրան տալ, իսկ մյուսներին՝ ոչ:

Այս թեմայով արդեն արտահայտվել եմ Պարույր Հայրիկյանին չգիտես ինչու փող հատկացնելու առիթով:

Բայց խնդիրն ավելի խորն է, խնդիրը կամաց-կամաց դոզաներով հանրային գույքն ու ունեցվաքը, հարկատուների միջոցները անհասականալի չափանիշներով բաշխում է աջ ու ձախ, ու ոչ-ոք չի առարկում: Մտածում են ամոթ է: Նայում եմ կառավարության հերթական որոշում, ու ոչ մի նախարար չի առաևրկել: Հիմնավորում էլ չկա, ինչու՞ հարցի պատասխանը ձևակերպած է այսպես՝ ու՞մ որ հատկացնում ենք, նրան պետք է: Բայց «պետք է»-ն չափանիշ չի, շատերին է պետք: Ինչպե՞ս որոշենք, թե ում տալ, իսկ ում՝ ոչ: Սրա մեխանիզմը վաղուց կա, տենդեր կոչեցյալն է, որից հետևողականորեն հրաժարվում էկառավարությունը: Չի սիրում այս մեթոդը և վերջ:

Թող ինձնից չնեղանա Այկիդո «Այկիկայ ֆեդերացիա»-ն, բայց այս որոշումը ես համարում եմ հանրային ունեցվածքի վատնում»:

Նշենք, որ խոսքը վերաբերում է կառավարության այս որոշման նախագծին, որ համաձայն նախատեսվում է  Երևան քաղաքի Վ. Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 508.5 քառ.մետր մակերեսով տարածքը  հետ վերցնել «Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 15  տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի «Այկիդո Այկիկայ ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս