Բաժիններ՝

Իսրայելն ավելի քան 500 տուն կկառուցի Հորդանան գետի Արևմտյան ափին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները մտադիր են հարյուրավոր նոր բնակատեղի կառուցել Հորդանան գետի Արևմտյան ափին՝ Իտամար ավանում: Այս մասին հայտնել են տեղական թերթերը:

Խոսքը գնում է 538 տների ու բնակարանների մասին: Բացի այդ, այս շաբաթ հայտ է ներկայացվել 137 միավոր տան կառուցումն օրինական ճանաչելու համար: Այս տվյալները հրապարակվել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մերձավորարևելյան այցի նախաշեմին, ով մտադիր է նպաստել Իսրայելի ու Պաղեստինի միջև բանակցային գործընթացի վերսկսմանը:

Բնակատեղիների հարցն առանցքային է համարվում մերձավորարևելյան երկու հարևանների միջև հարցի խաղաղ կարգավորման համար: Պաղեստինը դեմ է Իսրայելի նմանատիպ գործունեությանը և պահանջում է սառեցնել շինարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս