Բաժիններ՝

Լիբանանը սպառնացել է Սիրիային

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան բանակը խոստացել է անհապաղ պատասխանել, եթե Սիրիայի կողմից նոր հարվածներ հասցվեն Լիբանանի տարածքին:

Լիբանանի անվտանգության մարմինները երեկ հայտնել են, որ սիրիական ուղղաթիռը հրթիռակոծել է Սիրիային սահմանակից Արսալ քաղաքին: Հրթիռն ընկել է քաղաքի հրապարակում, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր՝ Լիբանանի տարածքը Սիրիայից կանոնավոր ենթարկվում է հարվածների: Իրականում Լիբանանի իշխանությունները գրեթե չեն վերահսկում իրավիճակը երկրի հյուսիս-արևելյան շրջաններում, ուր գտնվում են իսլամիստների ու Սիրիական ազատ բանակի բազաները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս