Բաժիններ՝

ԿՀՎ փոխտնօրենը հրաժարական է տվել

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փոխտնօրեն Մայքլ Մորելը հրաժարական է տվել: Մորելը ԿՀՎ-ում էր աշխատում 1980 թվականից, իսկ փոխտնօրենի պաշտոնում գտնվել է վերջին երեք տարվա ընթացքում:

2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես կատարել է ԿՀՎ-ի տնօրենի պարտականությունները, ինչը թափուր էր մնացել Դևիդ Պետրեուսի հրաժարականից հետո:

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԿՀՎ-ի նոր փոխտնօրեն է նշանակվել Ավրիլ Հեյնսը, ով ավելի վաղ աշխատել է Ազգային անվտանգության գործակալությունում՝ որպես իրավական խորհրդատու: Մորելի հրաժարականի պաշտոնական պատճառների մասին ոչինչ չի նշվում:

Ամեն դեպքում նրա հրաժարականը համընկել է ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի ծրագրի (քաղաքացիներին համացանցում հետևել և նրանց հեռախոսազրույցները գաղտնալսել) բացահայտման մասին հրապարակումների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս