Ռուսաստանում պաշտպանական համարվող զենքը Մերձավոր Արևելքում վերածվում է հարձակողականի. իսրայելական կողմ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը շատ է մտահոգված Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման հեռանկարներից, որոնք կարող են ընկնել այլոց ձեռքը:
Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինը. «Զենքը, որը Ռուսաստանում կարելի է համարել պաշտպանական, Մերձավոր Արևելքում վերածվում է հարձակողականի:
Դամասկոսում նման համալիրների տեղակայումը նշանակում է Իսրայելի ողջ տարածքում յուրաքանչյուր ինքնաթիռ խոցելու հնարավորություն: Հաշվի առնելով Սիրիայում տիրող անկայուն իրավիճակը՝ անհայտ է, թե ում ձեռքը կընկնի այն (զենքը): Կարծում եմ, որ մեր դիրքորոշումը լսելի է եղել ռուսական կողմի համար»: