Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարող է պայթել. ԵԱՀԿ
УКРІНФОРМ-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ նախագահի՝ սառեցված հակամարտությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան երեկ Կիևում կազմակերպված Ռազմավարական քննարկումների ակումբի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է մնալ բարդ և կարող է պայթել՝ կապված այդ տարածաշրջանի հետ ավիահաղորդակցություն բացելու Հայաստանի մտադրության հետ.
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այնտեղ բավական բարդ իրավիճակ է, մշտապես առկա է սպառնալիք, որ այն կարող է պայթել՝ կապված Երևանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ավիահաղորդակցության հիմնման հետ: Երկկողմ հանդիպում անցկացնելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ցանկություն չունենալը վտանգ է ստեղծում:
Նրանց ձեռքերն ազատ են և կարող են անել, ինչ ցանկանան: ԵԱՀԿ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունը կողմերին առաջարկել է հնարավորինս շուտ անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում»: