Չի կարելի թույլ տալ, որ Ասադի բանակն իր վերահսկողության տակ առնի Հալեպը. Լորան Ֆաբիուս
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմությունը կհրաժարվի Ժնևի կոնֆերանսին մասնակցելուց, եթե նրա մարտական ստորաբաժանումները տեղում զիջեն կառավարական զորքերին:
Այս մասին «Ֆրանս 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը. «Միջազգային հանրությանն անհրաժեշտ է կանգնեցնել սիրիական բանակին, քանի դեռ նա ամբողջովին իր վերահսկողության տակ չի առել Հալեպ քաղաքն ու նրա շրջակայքը:
Պետք է կարողանալ կանգնեցնել այդ առաջխաղացումը, քանի դեռ հերթը չի հասել Հալեպին: Դա վերջին թիրախն է թե՛ «Հզբոլլահի», թե՛ իրանցիների համար: Կառավարական զորքերն օգտագործել են քիմիական զենք:
Պետք է պահպանել ուժերի հավասարակշռությունը, քանի որ վերջին շաբաթներին Բաշար Ասադի զորքերը և հատկապես «Հզբոլլահի» ստորաբաժանումներն ու իրանցիները ռուսական զենքի օգնությամբ հետ են վեցրել զգալի տարածքներ:
Պետք է կանգնեցնել նրան (Ասադին), այլապես եթե տեղում իրավիճակը չլինի հավասարակշռված, չի կայանա Ժնևի խաղաղության կոնֆերանսը, քանի որ ընդդիմությունը կհրաժարվի դրան մասնակցելուց: Արևմտյան դաշնակիցներից ստանալով զենք՝ ընդդիմությունը կարող է պաշտպանել իրեն»: