Վենեսուելայի նախագահը վերստին հայտարարել է, որ Ուգո Չավեսը թռչնակի տեսքով եկել է իր մոտ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հայտարարել է, որ երկրի հանգուցյալ առաջնորդ Ուգո Չավեսը վերստին այցելել է իրեն փոքրիկ թռչնակի տեսքով:
Մերիդա նահանգում կազմակերպված հրապարակային միջոցառման ժամանակ Մադուրոն, ձեռքով ցույց տալով մոտեցող թռչնակին, ասել է. «Նայի՛ր, նայի՛ր, այս թռչունը փնտրում է ինձ, նայի՛ր, նա եկավ այստեղ: Իսկ հետո ասում են, թե ես հնարում եմ: Թռչունը մոտեցել է երգով, դա երջանկության թռչունն է»:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Մադուրոն հայտարարում է թռչնի տեսքով իր մոտ Չավեսի գալու մասին: Ապրիլի սկզբին՝ նախընտրական կամպանիայի սկսվելու օրը, նա հայտարարել է, որ աղոթքի ժամանակ Չավեսը թռչնակի տեսքով եկել է իր մոտ և օրհնել է իր պայքարը: