
Իսրայելի բանակի կին զինծառայողներն էրոտիկ պար են պարում ինքնաձիգի շուրջ (տեսանյութ)

Իսրայելական Channel 2 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ համացանցում վերստին կիսամերկ վիճակում հայտնվել են Իսրայելի բանակի կին զինծառայողները: Նախորդ դեպքում Facebook սոցցանցում հայտնվել էին նրանց կիսամերկ լուսանկարները, իսկ այս անգամ համացանցում հայտնվել է զորանոցում նկարահանված տեսանյութը:
Դրանում երևում է, որ ներքնազգեստով աղջիկներն էրոտիկ պար են պարում ինքնաձիգի շուրջ, որն օգտագործվում է որպես ձող՝ մերկապարի համար: Դրա շուրջ պարում են երեք աղջիկներ: Անկասկած է, որ այս տեսանյութը հարուցելու է բանակային հրամանատարության ցասումը: