Ավելի քան 1000 քուրդ զինվոր լքել է Իրաքի բանակը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 1070 քուրդ զինծառայող լքել է Իրաքի բանակի 16-րդ բրիգադը և միացել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանակին՝ Փեշմերգային (թարգմանաբար՝ մահապարտ):
Նշվում է, որ Իրաքի բանակի այդ քուրդ զինվորները հրաժարվել են կատարել սուննի ապստամբների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին Բաղդադի շիական կառավարության հրամանը: Բացի այդ, նրանք ապրիլից չեն ստացել աշխատավարձ:
Փեշմերգայի ներկայացուցիչը հաստատել է, որ քուրդ զինվորները միացել են իրենց: