Փհենյանը Սեուլին մեղադրել է բանակցությունները տապալելու մեջ
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ն այսօր կոշտ քննադատության է ենթարկել Հարավային Կորեային՝ հայտարարելով, որ չի հանդուրժի Սեուլի սադրիչ գործողությունները, որոնք հանգեցրել են բանակցությունների տապալմանը:
ԿԺԴՀ-ի՝ հայրենիքի խաղաղ միավորման նախարարության ներկայացուցիչ Չո Փհեն Թհոնը հայտարարել է. «Դա ապացուցում է, որ Հարավն ամենասկզբից ոչ միայն չի ունեցել բանակցելու մտադրություն, այլև փորձել է խոչընդոտներ ստեղծել երկխոսության համար»:
Երեքշաբթի ԿԺԴՀ-ն միակողմանիորեն չեղյալ էր հայտարարել իր պատվիրակների գործողումը Սեուլ՝ կապված Հարավային Կորեայի կողմից ներկայացուցիչների մակարդակը նվազեցնելու մասին որոշում ընդունելու հետ:
Հունիսի 12-ին և 13-ին պետք է Սեուլում տեղի ունենային Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի միջև նախարարների մակարդակով վերջին 6 տարվա ընթացքում առաջին հանդիպումը: