Մայիսի սկզբից Թուրքիայի բանկերից ավանդատուները հանել են մոտ 8 միլիոն դոլար
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ մայիսի սկզբից մինչև հիմա Թուրքիայի բանկերից հանվել է մոտ 8 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Էրդեմ Բաշչըն:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի բանկերից իրենց խնայողությունները հանելու ցանկություն հայտնած ավանդատուները հիմնականում այլ երկրների քաղաքացիներ են: Նա նաև հավելել է, որ նշված գումարի հանումը սպառնալիք չի ներկայացնում երկրի բանկային սեկտորի համար:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները Թուրքիայի տարբեր քաղաքներում ընթացող իրադարձությունների ֆոնին ավանդատուների մեծ մասն իր գումարները հանել է բանկերից: