Հունաստանը դարձել է զարգացած երկրի կարգավիճակը կորցրած աշխարհի առաջին երկիրը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆոնդային ինդեքսների համաշխարհային առաջատար պրովայդեր MSCI Inc.-ը նվազեցրել է Հունաստանի ֆոնդային շուկայի գնահատակատանը՝ նրան զարգացածների կատեգորիայից իջեցնելով զարգացող շուկաների խումբ:
Դրանով իսկ Հունաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, ով կորցրեց զարգացած երկրի կարգավիճակը, որը MSCI-ն նրան շնորհել էր 2001 թվականին: MSCI Greece-ի ինդեքսն այլևս չի համապատասխանում զարգացած շուկաների ցուցիչներին ներկայացվող պահանջներին՝ կապված արժեթղթերի վարկավորման ու վարկային օպերացիաների, «կարճ վաճառքների» ու շրջանառության հետ:
MSCI-ն պնդում է, որ Հունաստանն արդեն երկու տարի է, ինչ չի կատարում այդ պահանջները: 2012 թվականի հունիսին պրովայդերը հնարավոր էր համարել հունական ինդեքսի նվազեցումը: Bloomberg գործակալության տվյալներով՝ հունական ֆոնդային շուկայի ընդհանուր կապիտալացումը 2007 թվականից նվազել է 91 տոկոսով: