Թուրքիայում առաջարկել են Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման հարցը դնել հանրաքվեի
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջարկվել է Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման հարցը դնել հանրաքվեի: Այս մասին վարչապետ Ռեջեփ Էրդողանի և «Գեզի» այգու ներկայացուցիչների միջև երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքը.
«Իշխանությունները թույլ չեն տա բողոքի ակցիաների անցկացում, որոնք կվերածվեն անկարգությունների: Ես կարծում եմ, որ երիտասարդությունը պետք է այգին ազատի այդ հանդիպումից հետո: Թուրքիայում հազվադեպ են տեղի ունենում նման ակցիաներ, քանի որ չկա բռնապետական իշխանություն: Եթե Թուրքիայում լիներ բռնապետություն, ապա տեղի չէին ունենա նման ցույցեր: Եթե անգամ տեղի ունենային էլ, ապա կլիներ լրիվ այլ կերպ»: