Բաժիններ՝

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տաղիսին և Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրիստոս Դովասին:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը և ուրախալի է այն փաստը, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ծավալները, չնայած Հունաստանում առկա ֆինանսական խնդիրներին, այս տարվա ընթացքում աճել են: Համագործակցության զարգացման համար լրացուցիչ խթան կհանդիսանան նաև այս տարվա ընթացքում նախատեսվող բարձրաստիճան այցելությունները` Հունաստանի պաշտպանության նախարարի և ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը Հայաստան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Ի. Տաղիսը հավաստիացրեց, որ հունական կողմի համար Հայաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է հանդիսանում և իր լիազորությունների սահմաններում աջակցելու է հայ-հունական պաշտպանական համագործակցության խորացմանը և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930