Բաժիններ՝

Իրաքը հուսով է մինչև 2030 թվականը վաճառել 6 տրիլիոն դոլարի նավթ և գազ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի իշխանությունները հուսով են մինչև 2030 թվականը վաճառել 6 տրիլիոն դոլարի նավթ և գազ: Այս մասին նշված է այսօր հրապարակված Բաղդադի էներգետիկ նոր ռազմավարությունում:

Պլանավորված է մինչև 2014 թվականը նավթի օրական արդյունահանման ծավալը հասցնել մինչև 4.5 միլիոն բարելի: Ակնկալվում է, որ այս տասնամյակի վերջին դա կհասցվի օրական մինչև 9 միլիոն բարելի:

Երկարատև հեռանկարում Բաղդադը պլանավորել է դուրս գալ օրական մինչև 12 միլիոն բարել մակարդակի (Ռուսաստանում ու Սաուդյան Արաբիայում նավթի օրական արդյունահանումը ներկայումս կազմում է համապատասխանաբար մոտ 10.5 և 9.5 միլիոն բարել):

Ակնկալվում է, որ հետագա 20 տարում Իրաքի նավթագազային ոլորտում կատարվելու է 620 միլիարդ դոլարի ներդրում: Բաղդադը պատրաստվում է նաև զարգացնել տնտեսության մյուս ճյուղերը ևս:

Ընդ որում, ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը ոչ հումքային ոլորտը զարգանալու է ավելի արագ, քան՝ նավթագազային ինդուստրիան: Մայիսին Իրաքն օրական արտահանել է գրեթե 2.5 միլիոն բարել նավթ: Նույն ամսին նավթի օրական արդյունահանումը կազմել է 3.15 միլիոն բարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս