Աշխատավարձերը բոլոր ոլորտներում կբարձրանան հունվարի 1-ից
2014թ. հունվարի 1-ից աշխատավարձերը կբարձրանան բոլոր ոլորտներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք նվազագույն աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն տեղի է ունենալու համակարգված ձևով»,- ասաց նա` ավելացնելով, որ հասարակությանը կներկայացվի նաև միասնական սանդղակ, որը հնարավորություն կտա միասնական կոնսենսուսի հասնել այն հարցի շուրջ, թե ինչպիսի՞ն պետք է լինի աշխատավարձի քաղաքականությունը: