Նախարարը մոռացել է՝ երբ է ստորագրվել գազի պայմանագիրը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ևս մեկ անգամ բարձրացրեց գազի գնի բարձրացման պայմանագրի ստորագրման օրվա հարցը: Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրել գազի գնի բարձրացման պայմանագիրը: Ի պատասխան՝ ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, թե չի հիշում ստորագրման օրը: Արամ Մանուկյանն էլ արձագանքեց. «Գոնե ամիսն ասեք»: «Հիմա ասեմ՝ կասեք՝ մի ամիս շուտ ա ասել, մի ամիս ուշ ա ասել»,- հակադարձեց նախարարն ու խոստացավ, որ երբ կոնկրետ օրն իմանա՝ այն կհրապարակի: Արամ Մանուկյանն էլ խոսեց հարցի ենթատեքստի մասին ու շեշտեց, որ գազի գինը թանկացել է դեռ նախագահական ընտրությունների ժամանակ՝ փետրվարին, ինչը Կառավարության կողմից թաքցվել է: