Իլհամ Ալիևը Ֆիլիպ Լեֆորի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի կայքը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման հարցը: Քննարկվել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս իրավիճակն ու բանակցությունների հեռանկարները:

Նշվում է, որ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է նաև Թուրքիայի գլխավոր դատախազ Հասան Էրբիլին: Այս հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահների միջև համագործակցության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930