You Tube-ում է հայտնվել Յարոսլավլում ենթադրյալ հայի կողմից ադրբեջանցու վրա կրակելու մասին տեսանյութը (տեսանյութ)

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ You Tube վիդեհոսթինգում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Յարոսլավլում միմյանց հետ վիճում ենթադրյալ հայազգի երիտասարդն ու մի ադրբեջանցի: Վեճի ժամանակ հայը կրակում է ադրբեջանցու վրա:

Այս ամենը ֆիքսել է քաղաքում գտնվող РИО առևտրի կենտրոնի դիտարկման տեսախցիկը: Վիճաբանողների անունները չեն հրապարակվում, փոխարենը միայն նշվում է, որ տեղի ոստիկանությունը ձերբակալել է 1986 թվականին ծնված մի տղամարդու, ով կրակոց է արձակել առևտրի կենտրոնի շենքում: Տեղական հեռուստաալիքի պնդմամբ՝ կրակողը հայ է, իսկ վիրավորվածը՝ ադրբեջանցի:

Նշվում է, որ հայը բանալին մոռացել է խանութում, իսկ ադրբեջանցին գտել է այն և հայտնել է անձնակազմին: Բանալու տերը եղել է խանութի մշտական հաճախորդը, ինչի համար էլ նրան հեռախոսով հայտնել են գտածոյի մասին: Նա վերադառնում է: Հետագա բանակցություններից հետո տղաներից մեկն անհաջող կատակում է, ինչից հետո վեճ է սկսվում նրանց միջև:

 

Տեսանյութեր

Լրահոս