Բաժիններ՝

Թուրքիայի գլխավոր շտաբի պատվիրակությունը ժամանել է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Սահմանապահ ոստիկանություն է այցելել Թուրքիայի գլխավոր շտաբի պլանավորման վարչության ասիական բաժանմունքի ղեկավար, գնդապետ Ռասիմ Յըլդըզի գլխավորած պատվիրակությունը:

Այցն իրականացվել է երկու երկրների միջև ռազմական երկխոսություն վարելու մասին երկկողմանի համագործակցության պլանի շրջանակներում: Թուրքական պատվիրակությանն ընդունել է Սահմանապահ ոստիկանության տնօրեն, գնդապետ Կոբա Բոչորիշվիլին:

Պլանավորված է, որ կողմերը քննարկելու են ոստիկանության բարեփոխումները, երկկողմանի համագործակցության ու դրա հեռանկարների խորացման անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս