Կամո Արեյանը կդառնա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Հունիսի 15-ին Երևանի ավագին կգումարի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է` Կամո Արեյանին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը, ինչպես նաև Վահե Նիկոյանին, Արամ Սուքիասյանին, Դավիթ Օհանյանին Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակելու մասին հարցերը: Արտահերթ նիստի օրկարագում ներռաված է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի N3-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցերը և այլն: