
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Հովիկ Մուրադյանի սպանության պահը (տեսանյութ)

Ռուսաստանյան «Lifenews» լրատվական կայքը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ Մոսկվայի Lotte Plaza հյուրանոցի մոտ սպանվել հայ գործարար, «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանը:
Ինչպես հայտնում է «Lifenews»-ը, տեսագրությունը տրամադրել է հյուրանոցի անվտանգության ծառայությունը: Հովիկ Մուրադյանի մահվան պատճառը դարձած դանակի հարվածը, որը նրան հասցնում է քիլլերը, տեսախցիկները չեն ֆիքսել, սակայն տեսագրության մեջ պարզ երևում է, թե ինչպես է սևազգեստ մարդասպանը կատարում հարձակում Հովիկ Մուրադյանի վրա և այնուհետև դիմում փախուստի:
Հիշեցնենք, որ Հովիկ Մուրադյանը Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է:
Մանրամասները` տեսանյութում