Էլմար Մամեդյարովն այժմ էլ դուրս է եկել Իսրայելի դեմ. ադրբեջանական մամուլ
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում Պաղեստինի վերաբերյալ անցկացված միջազգային կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքիի հետ:
Հանդիպման ժամանակ Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանն աջակցում է Պաղեստինին և հանդես է գալիս երկու երկրների ստեղծման սկզբունքի հիման վրա մերձավորարևելյան հակամարտության կարգավորման օգտին: Մալիքին լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլար է հատկացնելու Պաղեստինին՝ կապված Երուսաղեմի զարգացման նախագծերի իրագործման հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցն ընդգծում է, որ Էլմար Մամեդյարովի այդ հայտարարությունը զարմանք է հարուցում Իսրայելի հետ ռազմավարկան գործընկերության ֆոնին:
Դրա հետ մեկտեղ դա հերթական խառնաշփոթությունն է մտցնում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում, ով ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել իր արտաքին քաղաքականության հարցում:
Մամեդյարովի այդ հայտարարությունը փաստացիորեն հակաիսրայելական է իր ոգով, քանի որ դեմ է Իսրայելի ռազմավարական նպատակներին ու առաջադրանքներին: