![](/banners/BeFunky-design.jpg)
Բողոքի ակցիաների շարունակումը մեծացնում է Թուրքիայի տնտեսական ռիսկերը. Moody’s
![](https://168.am/wp-content/uploads/2013/06/images-43.jpg)
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Moody’s վարկանիշային գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Թուրքիայում հակակառավարական ակցիաների հետ:
Moody’s-ն ընդգծել է, որ Թուրքիայում բողոքի ակցիաների շարունակվելը մեծացնում է երկրի վճարային հաշվեկշռի ռիսկերը՝ կապված զբոսաշրջությունից ստացվող շահույթի և պորտֆելային ներդրումների ներհոսքի կրճատման հետ:
Moody’s-ը նաև զգուշացրել է, որ բողոքի ակցիաների շարունակվելը կարող է ազդել նաև ուղիղ օտար ներդրումների ներհոսքի վրա, որոնք Թուրքիայում հանդիսանում են ֆինանսավորման կայուն աղբյուր:
Moody’s-ն ընդգծել է, որ թուրք ընտրողները լայն հնարավորություններ ունեն իրենց դժգոհությունը քվեարկության միջոցով հայտնել 2014 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), 2014 թվականի օգոստոսի նախագահական և 2015 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում: