Մենք պատրաստ ենք Վրաստանի նոր կառավարության հետ համագործակցությանը. Պուտին

Russia Today հեռուստաալիքի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Վրաստանի հետ հարաբերություններին.

«Մոսկվայում դրական ազդանշաններ են տեսնում Վրաստանի նոր կառավարությունից և պատրաստ են այդ երկրի հետ համագործակցությանը: Ինչ վերաբերում է (Սոչիի) Օլիմպիադային մասնակցելու մասին Վրաստանի նոր կառավարության որոշմանը, հանդիպակաց ինչ-ինչ քայլեր անելուն, ապա մենք տեսնում ենք դրանք:

Մենք կգնահատենք դրանք: Ինչպես հավանաբար նկատել եք, մենք պատասխանում ենք, մենք ընդհանրապես պատրաստ ենք համագործակցել Վրաստանի հետ: Մենք ցանկանում ենք Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնում:

Մենք շատ ջերմորեն ենք վերաբերվում Վրաստանին, մենք շատ մոտ ժողովուրդներ ենք վրացիների հետ: Դուք գիտեք, որ մենք որոշում ենք ընդունել ռուսական շուկա վրացական ապրանքների մուտք գործելու մասին:

Մենք հասկանում ենք, որ դա կարևոր է, հնարավոր է՝ դա առանցքային հարց չէ, սակայն ամեն դեպքում կարևոր է Վրաստանի համար, նրա տնտեսության համար: Մենք հետագայում նույնպես գործելու ենք տվյալ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս