Մոսսադի ղեկավարը գաղտնի ժամանել է Անկարա. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ իսրայելական «Մոսսադ» գաղտնի ծառայության ղեկավար Թամիր Պարդոն նախօրեին գաղտնի ժամանել է Թուրքիա: Անկարայում նա գաղտնի հանդիպում է անցկացրել Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ու Իրանի հարցերը, ինչպես նաև Թուրքիայում հակակառավարական ցույցերի անցկացումը: Նրանք Թուրքիայի ընթացիկ զարգացումների համատեքստում քննարկել են «Գեզի» այգու բողոքի ակցիաների վրա տարածաշրջանի երկրների հատուկ ծառայությունների արտաքին ազդեցության հարցը:

Պարդոն խնդրել է հանդիպում կազմակերպել վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, սակայն վերջինս դեռ չի պատասխանել նրան:

Տեսանյութեր

Լրահոս