Նախկինի նման ապացույցներ չկան Իրանի կողմից ԶՈԶ-ի տարածման մասին. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման ապացույցներ նախկինի նման գոյություն չունեն.
«Ես կասկածներ չունեմ այն մասին, որ Իրանը պահպանում է տվյալ ոլորտի կանոնները, քանի որ չկա որևէ ապացույց, որը կվկայեր հակառակի մասին: Եվ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը վկայում է, որ Իրանը սկզբունքորեն պահպանում է ստանձնած պարտավորությունները»:
Պուտինը հավելել է, որ Թեհրանի հետ դեռ մնացել են փակ հարցեր, սակայն եթե իրենք համբերատար գտնվեն, բարեհաճ տրամադրվեն միմյանց նկատմամբ, ապա լիովին իրատեսական է այդ հարցերի պատասխանների գտնելը:
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը, որ Իրանն ունի միջուկային խաղաղ ծրագիր ունենալու իրավունք, և որ նա այդ հարցում չպետք է ենթարկվի խտրական վերաբերմունքի: