
Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա օգոստոսի 24-ին

Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, հայազգի Արթուր Աբրահամը (36-4, 21) ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին, մենամարտը նախանշված է Գերմանիայում:
Արթուր Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի (20-6, 15) հետ: Վերջինը աֆրիկյան Նամիբիա պետությունից է, Շիհեփոյին կոչում են նաև Սև Մամբա:
«Ամենօրյա մարզումների մեջ եմ, պետք է կրկին նվաճեմ չեմպիոնի տիտղոսը: Դա ինձ համար կարևոր է, իմ մարտարվեստի երկրպագուները ինձանից հաղթանակ են ակնկալում»,- հայտարարում է Արթուր Աբրահամը: