
Վրաստանը ժամանակ չունի՝ զբաղվելու համար Ադրբեջանի հետ սահմանի զատման խնդիրներով. Փանջիկիձե

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ու սահմանագծման խնդիրներին.
«Միջկառավարական հանձնաժողովներն աշխատում են Վրաստանի ու Ադրբեջանի սահմանների միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերի ուղղությամբ: Այդ ոլորտում կլինի առաջընթաց:
Վրաստանը դեռ ժամանակ չունի տվյալ հարցով զբաղվելու համար: Մի շարք հարցեր մնացել են չլուծվել: Այդ հարցերը կլուծվեն աշխատանքային խմբերի մակարդակով: Վրաստանի ու Ադրբեջանի միջև չկան այնպիսի հարցեր, որոնց լուծումը լինի անհնար: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»: