Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլըի պայթյունների կազմակերպման գլխավոր կասկածյալին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ձերբակալել են մայիսի 11-ին Ռեյհանլը քաղաքում կրկնակի պայթյունների կազմակերպման գլխավոր կասկածյալին:

Այս մասին հայտարարել է Սիրիային սահմանակից Հաթայ նահանգի նահանգապետը, ուր գտնվում է տվյալ քաղաքը: Այն ժամանակ այդ պայթյունների հետևանքով զոհվել էր 52 մարդ: Ենթադրյալ հանցագործին ձերբակալել են երեկ երեկոյան՝ Սիրիա փախչելու փորձի ժամանակ:

Խոսքը գնում է ոմն Նասըր Էսքիօջաքի մասին, որին իշխանությունները համարում են այդ ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ: Նրա հետ մեկտեղ ձերբակալվել է ևս երեք հանցակից:

Ռեյհանլըի պայթյունների գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 18 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել հետաքննության ժամանակ, իսկ մնացյալ 12-ին պահում են կալանքի տակ: Հետախուզում է հայտարարվել ևս երկու մարդու՝ Յուսուֆ Նազիկի և Թեմիր Դյուքանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս