
Իսկ Ալիկ Պետրոսյանն անձամբ որքա՞ն գումար է փոխանցել

Մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած բնակիչներին օգնելու համար բացված հաշվեհամարին 51 մլն դրամ է կուտակվել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը: Վերջինս հաշվեհամարին փոխանցված գումարներից առանձնացրեց խոշոր երեքը` ՀՀ ոստիկանությանը, որը փոխանցել էր 20 մլն դրամ, Ազգային ժողովինը, որը փոխանցել էր 6 մլն դրամ, և Կենտրոնական բանկինը, որի փոխանցումը կազմել էր 10 մլն դրամ: Ալ. Պետրոսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մինչև օգոստոսի 1-ը փոխանցումներ կատարել բացված հաշվեհամարին` օգնելու համար տուժած գյուղացիներին. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հինադրամում առավելագույն գումարը հավաքվի, որպեսզի ոչ միայն ֆինանսական, այլև` բարոյական օգնություն ցուցաբերենք: Այսօր կարևոր է մասնակցությունը, որ մոտ 60.000 բնակչի մինչև օգոստոսի 1-ն օգնենք: Ամեն մեկն էլ, կարծում եմ, 1000 դրամ ունի, բայց չեն տալիս` երևի անտարբերության խնդիրն է, որ այս պահին չեմ ուզում ասած լինեմ»: