
ՌԴ-ի կողմից վիզային ռեժիմի դյուրացման հարցում շուտով կլինի առաջընթաց. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ունի հավաստի տեղեկատվություն՝ կապված Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում հետագա առաջընթացի հետ:
Արտգործնախարարի խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի ղեկավարության հետ աշխատանքներ է տանում նաև այլ հարցերի շուրջ: Դա մասնավորապես վերաբերում է տրանսպորտային թեմային, ինչպես նաև վրացական արտադրանքը ռուսական շուկա արտահանելու պլանին.
«Մենք արդեն իսկ որոշակի առաջընթաց ունենք ռուսական շուկա արտադրանքի արտահանման պլանում: Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ 1 միլիոն շիշ արդեն իսկ ուղարկվել է Ռուսաստան: Դա գինի արտադրողների համար կլինի շուրջ շահույթ:
Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կդադարի Վրաստանի զավթիչ լինելուց և նրա զորքերը կլքեն երկրի տարածքը»: